Հայկական ֆան կայք Go to the english version

Paris Saint-Germain

Votre compte PSG.fr :

Si vous n'etes pas encore inscrit, creez un compte.

Inscription


Փարիզ (ֆրանսերեն՝ Paris paʁi), Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։ Այն տեղակայված է Սեն գետի վրա, Ֆրանսիայի հյուսիսում Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում։ Փարիզը իր վարչական սահմաններում ունի 2 300 000 բնակչություն (2009[1] Փարիզն իր արվարձաններով Եվրոպայի ամենախիտ բնակեցված կենտրոններից մեկն է` շուրջ 12 միլիոն բնակչությամբ։[2] Տարածք՝ 105,4 կմ2։ Միջին բարձրություն՝ 33 մ։ Ավելի քան երկու հազարամյակ լինելով կարևորագույն բնակավայր, XII դարում Փարիզը դարձավ Եվրոպայի առաջատար մշակութային և կրթական կենտրոններից մեկը և խոշորագույն քաղաքը մինչ XVIII դարը։ Այսօր Փարիզը աշխարհի խոշորագույն բիզնեսի, կրթական, գիտական, մշակութային և քաղաքական կենտրոններից մեկն է։[3]

Փարիզը իր արվարձաններով հանդերձ ներառում է Ֆրանսիայի արդյունաբերության մեկ քառորդը, 2010 թ. € 572.4 բիլիոն արդյունքով և ՀՆԱ ցուցանիշով աշխարհի քաղաքներից առաջատարն է։ [4] Փարիզը և տարածաշրջանը զբոսաշրջության ցուցանիշով նույնպես աշխարհում առաջինն է։ Փարիզում են տեղակայված ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային Ժառանգության չորս օբյեկտներ և բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։[5]

 

Վաղ շրջան

Փարիզը ձևավորվել է գալլական պարիզիներ ցեղի բնակավայր Լյուտեսի տեղում (Սիտե կղզի), որը հիշատակում է Հուլիոս Կեսարը մ.թ.ա. 1-ին դարում։ Ս.թ. III–IV դարերումկոչվել է Պարիզիի (լատիներեն՝ Parisii հետագայում՝ ֆրանսերեն՝ Paris497 թ. Փարիզը ֆրանկների իշխանության տակ էր, եղել է Խլոդվիգ I նստավայրը։ Կարոլինգների օրոք՝ կոմսության կենտրոն։ 885–886 թթ. պաշարել են նորմանները։ Կապետինգների գահ բարձրանալով (987 թ.), դարձել է ֆրանսիական թագավորության մայրաքաղաքը։

[խմբագրել]13-18–րդ դարեր

Բարենպաստ աշխարհագրական դիրքը, թագավորանիստ քաղաք լինելը նպաստել են 13—14-րդ դարերում արհեստների ու առևտրի խոշոր կենտրոն դառնալուն։ Քաղաքի տնտեսական կյանքում մեծ դեր էին խաղում թագավորի հովանավորությունը վայելող վաճառականները։ 13-րդ դարից քաղաքի կառավարումը բա-ժանված էր թագավորական իշխանության և քաղաքային ինքնավարության միջև։

14—15-րդ դարերում Փարիզը ամենամարդաշատ արևմտաեվրոպական քաղաքն էր, մոտ 100 հազար բնակչով (այ տվյալներով՝ 200 հազար) 14-րդ դարոքւմ, 15-րդ դարում՝ 200 հզ. (կամ 300 հազար)։ Հարյուրամյա պատերազմի 1331—1453 թվականների ընթացքում 1420 թվականին Փարիզը գրավեցին անգլիացիները, որոնց իշխանության տակ մնաց մինչև1436 թվականը։ 1572 թվականին Փարիզում կազմակերպվել է հուգենոտների զանգվածային ջարդ (Բարդուղիմեոսյան գիշեր)։ Փարիզում են ծավալվել Ֆրոնդայի հիմնական իրա-դարձությունները (1648—16531682 թվականին թագավորական նստավայրը Փարիզից (որը մնում էր Ֆրանսիայի մայրաքաղաքը) տեղափոխվել է Վերսալ (մինչև 1789 թվականը)։17-րդ դարի 2-րդ կեսից 18-րդ դարերում Փարիզը դարձել է գիտության, գրականության և արվեստի համաշխարհային կենտրոն։

 

Մշակույթ

[խմբագրել]Փարիզը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Սենի ափը

1991 թվականին Սենի ափին գտնվող պատմամշակութային վայրերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ [38] Քաղաքամերձ Ֆոնթեբլո ապարանքը[39] և Վերսալյան պալատը [40] ցանկի մեջ են ներառվել համապատասխանաբար 1979 թ և 1981 թ։

[խմբագրել]Ճարտարապետություն

1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Փարիզի ճարտարապետություն


Փարիզը դարերի ընթացքում կերպավորվել Է տարբեր ճարտարապետական ոճերի ազդեցության ներքո, սակայն գլխավորապես համաչափ կառուցապատման ն տարածական հորինվածքների ներդաշնակ միասնության շնորհիվ, պահպանել Է գեղարվեստական ամբոդջկանաթյունը: Տակավին միջնադարից քաղաքը, որի պատմական կորիզը Սիտե կղզին Է, կառուցապատվել Է օղաշառավղային սկզբունքով։ Հատակագծի հիմքը կազմել են՝ հյուսիսից հարավ, Սիտեով անցնող՝ Սեաստոպոլ, Ստրասբար, Սեն Միշել բուլվարների և արևելքից արևմուտք, Աենին (երկու ափերը Մեծ Փարիզում միացնում են 60-ից ավելի կամուրջ)զուգահեո՝ Աենա Անտուան, Սենա Օնորե փողոցների գծերը։ Շառավղային մայրուղիները հատվում են բուլվարների այն օղակներով, որոնք ընկած են նախկին ամրոցապարիսպների տեղում: Պատմականորեն Փարիզում առաջացել է 3 կենտրոն, որի շուրջն աճել ե կազմավորվել է քաղաքը՝ Աիտե կղզին (III դարից), Աենի Փարիզի աջ և ձախ ափերը։

 

Թատրոն

1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ֆրանսիական թատրոն
Գարնիե օպերա
Կոմեդի Ֆրանսեզ

Փարիզյան օպերան նշանակալի ավանդ է ունեցել օպերային արվեստի զարգացման գործում։ Փարիզում կա 2 օպերային թատրոն՝ Գարնիե օպերան, որը հայտնի է նաև Գրանդ օպերա անվամբ և Օպերա Բաստիլը։ Գարնիե օպերան, որը բացվել է 1875 թվականին, կոչվել է ճարտարապետ Գարնիեի անունով։ Թատրոնն իր 11237 մ² տարածքով համարվում է աշխարհի ամենամեծ օպերային թատրոնը։ Օպերա Բաստիլ թատրոնը գործում է 1989 թվականից։ Այս թատրոնի բացումով, Գարնիե պալատում բեմադրվում են հիմնականում բալետային և դասական օպերային ներկայացումներ։

«Սև կատու»-ի պաստառը «Tournee du Chat Noir» կաբարեում

Կոմեդի Ֆրանսեզ հայտնի թատրոնն առաջացել է 1680 թվականին՝ Մոլիերի նախկին Illustre Théâtre և մի քանի այլ թատերախմբերի միաձուլումից։ Թատրոնում էին խաղում այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք էին Սառա Բեռնարը, Ժան Լուի Բառոն։ Այժմ թատրոնը հանդես է գալիս հիմնականում դասական խաղացանկով։

[խմբագրել]Կաբարե

Փարիզում կան շատ կաբարեներ, որոնցից ամենահայտնիներն են Մուլեն Ռուժը, Լիդոն, Քրեյզի Հորսը, Պարադիզ Լատինը՝ լատինական թաղամասում և Ֆոլի Բերժերը։


Փարիզի խորհրդանիշերից մեկն է համարվում «Tournee du Chat Noir» կաբարեի «Սև կատվի» գովազդային պաստառը, որը նկարել է Թեոֆիլ Ստեյնլենը 1896 թվականին։ Կաբարեն գործում էր Փարիզի բոհեմիական Մոնմարտրե թաղամասում։


 

 


 

 

 

Խաղեր
  • Չեմպիոնների Լիգա 1/4 / Խաղ L1

    PSG - Sochaux

    Բարսելոնա VS ՊՍԺ
    Բարսելոնա : Կամպ Նոու
  • Ligue des champions / Phase de poule / Journee 2 LDC

    Porto 1-0 PSG

    Porto VS PSG
    Porto : Estadio do Dragao
  • Ligue 1 / Journee 8 L1

    Marseille 2-2 PSG

    Marseille VS PSG
    Marseille : Stade Velodrome
  • Ligue 1 / Journee 9 L1

    PSG - Reims

    PSG VS Reims
    Paris : Parc des Princes

    En direct sur Canal+

  • Ligue des champions / Phase de poule / Journee 3 LDC

    Zagreb - PSG

    Zagreb VS PSG
    Zagreb : Stadion Maksimir

    En direct sur BeinSport1

  • Ligue 1 / Journee 10 L1

    Nancy - PSG

    Nancy VS PSG
    Stade Marcel Picot : Nancy

    En direct sur BeinSport1 ((en multiplex sur beIN SPORT MAX))

Տոմսերի ձեռքբերում Reservation parc des Princes
Ակումբի Շուրջ