«Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրված է «Պարի Սեն-Ժերմեն»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով: «Քաղաքայիններ»-ի ղեկավարները դիտում են նրան որպես Մարիո Բալոտելիի և Կարլոս Տևեսի փոխարինող: Նշենք, որ ՊՍԺ-ի մարզչական շտաբը չի ցանկանում հրաժարվել Իբրահիմովիչի ծառայություններից: Ֆուտբոլիստը պետք է միանա թիմին հաջորդ շաբաթ: Հավելենք, որ Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, այդ թվում նաև Մադրիդի «Ռեալ»-ը: