00:03 
ՎԵՐԱՏԻՆ ՌԵԱԼԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է
 Մադրիդի «Ռեալը», ինչպես հաղորդում է Football Espanan-ն, պատրաստվում է 25 միլիոն եվրո առաջարկել «Պարի Սեն Ժերմենին»՝ թիմի կիսապաշտպան Մարկո Վերատիին գնելու համար:
 
Վերատին այս ամռանն է Պեսկարայից տեղափոխվել Փարիզ: ՊՍԺ-ն նրա տրանսֆերի համար «Պեսկարային» վճարել է 12 միլիոն եվրո: Երիտասարդ իտալացին այս մրցաշրջանում աչքի է ընկնում տպավորիչ ելույթներով, և մամուլում մի քանի անգամ հրապարակվել է «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների մասին:
 
Նաև լուրեր են շրջանառվում, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարող է գլխավորել «Ռեալը» և իր հետ տանել տաղանդավոր ֆուտբոլիստին:
		
	
 
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 




