ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտարարել է, որ հեռանալու է զբաղեցրած պաշտոնից` ամառային տրանսֆերայի գործարքներն ավարտելուց հետո:

Հիշեցնենք` Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է Լեոնարդոյին մինչև հաջորդ տարվա հուլիսը:

Այժմ Ֆրանսիայի չեմպիոնները պետք է նոր մարզական տնօրենի թեկնածու փնտրեն: Շրջանառվող լուրերի համաձայն` պաշտոնը կարող է զբաղեցնել Խորխե Վալդանոն, ով նախկինում աշխատել է Մադրիդի «Ռեալ»-ում:

Հավելենք, որ Վալդանոն լքել է «Ռեալ»-ը 2011 թվականին` Ժոզե Մոուրինյոյի հետ վիճաբանելու պատճառով: