«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Մամադու Սախոն անդրադարձել է այն խոսակցություններին, թե «Բարսելոնան» հետաքրքրված է իրենով, տեղեկացնում է Чемпионат-ը:

««Բարսելոնան» լավագույն թիմն է Եվրոպայում, բայց ՊՍԺ-ն ցանկանում է հասնել այդ մակարդակին, և ես ուզում եմ ներգրավված լինել այդ նախագծում»,-ասել է 22-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սախոն չի բացառել, որ կհեռանա իր ներկայիս ակումբից' խաղային պրակտիկայի բացակայության պատճառով: Չնայած այսպիսի հայտարարությանը, թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ընդգծել էր, որ գոհ է իր սանի աշխատանքից: