Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է իր շարքերում տեսնել «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլին, գրում է Goal.com-ը։ Ըստ պարբերականի, դա տեղի կունենա 2013 թվականին։ Նշվում է, որ փարիզյան ակումբը պատրաստ է առաջարկել ֆուտբոլիստին շաբաթական 185.000 եվրո աշխատավարձ, իսկ տարեկան կտրվածքով դա կազմում մոտ 9 միլիոն եվրո։ Ֆրանսիացիները ցանկանում են 3 տարվա պայմանագիր կնքել անգլիացի պաշտպանի հետ։