ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Մամադու Սախոն, մոտ ժամանակներս, նոր պայմանագիր կնքելու առաջարկ կստանա ղեկավարությունից: Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, ինքը՝ 22-ամյա պաշտպանը, դեմ չէ մնալու Փարիզում, այդ պատճառով հիմնական բանակցությունները կընթանան ֆինասական հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ փարիզյան ակուբմի սանը մեկնարկել է առաջին թիմի կազմում 2007 թվականին և այդ ժամանակից ի վեր անցկացրել է 158 խաղ, որոնցում խփել է 5 գոլ: