Ֆրանսիական «ՊՍԺ»-ն հետաքրքրություն է ցուցաբերում «Տորինոյի» պաշտպան Անջելո Օգբոնայի նկատմամբ, տեղեկացնում է Goal.com-ը: Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորություններն են դիտարկում նաև «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում, Օգբոնան մասնակցել է «Տորինոյի» 11 հանդիպումներին: