Ֆրանսիական «ՊՍԺ»-ն հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Ադրիանոյի ծռայություններով, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն: Ենթադրվում է, որ փարիզյան ակումբի ներկայացուցիչներն արդեն հանդիպում ունեցել են բրազիլացի պաշտպանի գործակալի հետ և ավելի լավ պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին, քան նա ունի կատալոնյան ակումբում: Միևնույն ժամանակ, Ադրիանոն դեռ ոչ մի կերպ չի կարողանում նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ «Բարսելոնայի» հետ: Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ադրիանոն անցկացրել է 17 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ