Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի 18-ամյա կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի իրավունքները: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը:

Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է իր թիմում տեսնել երիտասարդ տաղանդին: Տրանսֆերային գործարքի արժեքը շուրջ 1 մլն եվրո կկազմի:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս «Թուլուզ»-ում: