«Սանտոսի» խաղացող Նեյմարը հասկացրել է, որ պատրաստ է կարիերան շարունակել ֆրանսիական «ՊՍԺ»-ում:

«ՊՍԺ-ն նշանակալից ֆինանսական ուժ է դարձել: Ինձ համար մեծ պատիվ կլիներ խաղալ այդ ակումբում, բայց հիմա ես միանգամայն գոհ եմ «Սանտոսից»: Այժմ ես մտածում եմ միայն տվյալ պահի մասին, իսկ այնտեղ, կտեսնենք, ինչպես կստացվի: «ՊՍԺ»-ն ունի Իբրահիմովիչին, ով մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ես նույնպես երազում եմ լավագույնների հետ խաղալու մասին»,-հայտարարել է 20-ամյա տաղանդը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «ՊՍԺ»-ն կարող է Նեյմարի համար վճարել շուրջ 100 մլն եվրո: