Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կլինի Ֆրանսիայի առաջնության` ՊՍԺ-«Ռեյմս» հանդիպման պատվավոր հյուրը, տեղեկացնում է Gotennis-ը: Սպասվում է, որ հոկտեմբերի 20-ին «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայանալիք խաղից առաջ Նադալը կհարվածի գնդակին` ազդարարելով հանդիպման խորհրդանշական մեկնարկը: Ֆուտբոլային մրցավեճին մասնակցելու հրավերը թենիսիստը ստացել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆի կողմից, ով նախկինում զբաղվել է պրոֆեսիոնալ թենիսով և ներկայումս Ասիայի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահն է: Սա առաջին դեպքը չէ, երբ ՊՍԺ-ն իր հանդիպումներին հրավիրում է այլ մարզաձևերի աստղերի: Ավելի վաղ փարիզյան թիմի խաղերին ներկա էր գտնվել NBA-ի բաստկելբոլիստ Տոնի Պարկերը: