Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի բացառել ապագայում ֆրանսիական ՊՍԺ-ն գլխավորելու հնարավորությունը:

«Այդ տարբերակը բացառված չէ: Երբ վերջին անգամ ինձ հարցրին այդ մասին, ես պատասխանեցի, որ ՊՍԺ-ն լավ մարզիչ ունի և ես պետք չեմ նրանց: Մամուլն, ինչպես միշտ, սխալ հասկացավ իմ խոսքերը: Այժմ «Ռեալում» ինձ ամեն ինչ ձեռնտու է»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում France Football-ը: