«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինիոն նշել է, որ չի պատրաստվում աշխատանքի անցնել «ՊՍԺ»-ում: Նրա խոսքերի համաձայն, փարիզյան ակումբը, հանձին Կառլո Անչելոտիի, ունի մի մարզիչ, ում հետ կարող է հասնել հաջողությունների: ««ՊՍԺ»-ն արդեն ունի լավ մարզիչ,- մեջբերում է Մոուրինիոյի խոսքերը՝ Marca-ն,- Նա թիմի հետ հաջողության կհասնի: Դրա համար էլ, ներկա փուլում, նրանց ես հաստատ պետք չեմ»: Հավելենք, որ վերջին շրջանում մամուլում շատ է խոսվում, թե ակումբում ունեցած կոնֆլիկտների պատճառով, մրցաշրջանի ավարտից հետո Մոուրինիոն հեռանալու է Մադրիդի «Ռեալից»: