Իտալական «Միլանը» Ռոբինյոյին վաճառելու դեպքում կարող է նրան փոխարինել մեկ ուրիշ բրազիլացի ֆուտբոլիստով: Այս մասին հայտնում է Tutto Mercato-ն:

Խոսքը կիսապաշտպան Նենեի մասին է, որը մտադիր է ձմռանը հեռանալ ՊՍժ-ից: 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանից հետո, սակայն ՊՍԺ-ն կարող է արդեն հունվարին անվճար բաց թողնել Նենեին, քանի որ վերջինս խնդիրներ ունի թիմի մարզչական շտաբի հետ: