Կատարի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար և ՊՍԺ-ի սեփականատիրոջ մարզական խորհրդատու շեյխ Սաուդը Canal+ հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ ֆրանսիական ակումբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի ծառայություններով։

- Կրիշտիանո Ռոնալդուն և Ժոզե Մոուրինյոն ՊՍԺ-ի ապագա ծրագրերո՞ւմ են։

- Այո, իհարկե։ Սպորտում պետք է ամբիցիոզ լինես, փնտրես լավագույնն ու հարմար պահին գումարներ ներդնես լավագույններին ձեռք բերելու համար», – ասել է շեյխ Սաուդը։