Ֆրանսիայի առաջնության առաջատար ՊՍԺ-ն ներկայացրել է հերթական նորեկին` «Սան Պաուլոյի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրային, տեղեկացնում է Eurosport.ru-ն: Փարիզցիների նոր ֆուտբոլիստի ներկայացումը տեղի է ունեցել ակումբի սեփականատեր շեյխ Նասեր Ալ Հելաիֆիի հայրենիքում` Քաթարում, որտեղ ՊՍԺ-ն ուղևորվել է առաջնության ձմեռային դադարի ժամանակ: «Ես երջանիկ եմ, որ տեղափոխվել եմ ՊՍԺ, դա լուրջ քայլ է իմ կյանքում և կարիերայում: Հուսով եմ, որ կկարողանամ օգուտ բերել ակումբին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լեանդրոյին ու թիմի նախագահին` ընձեռված հնարավորության համար»,-նշել է Մոուրան: