Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպման տպավորություններից, ինչպես նաև գնահատել է իր թիմի շանսերը պատասխան խաղում: «Երջանիկ եմ, մեծ հաջողություն է 20 տարեկանում խաղալ Չեմպիոնների լիգայում: Հրաշալի փորձառություն է իմ համար: Մենք ողջ հանդիպումը պայքարում էինք առանց վախենալու: Պատասխան խաղում ամեն ինչ հնարավոր է, մենք կարող ենք հաղթել: Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Եթե նա չխաղա Կատալոնիայում, դա կլինի մեծ կորուստ «Բարսելոնայի» համար: Բայց և առանց նրա, «Բարսելոնան» հզոր մրցակից է մնում»,- Մոուրայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: