Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում, «Բրեստը» ընդունել էր «Լիոնին»: Թիմերը չորոշեցին հաղթողին: «Բրեստ» - «Լիոն»՝ 1:1 Գոլերը՝ Շաֆնի 8 - Մակոնդա 53(ինքնագոլ) Այս սայթաքումից հետո, չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Լիոնը» վաստակեց 52 միավոր և արդեն 2 միավորով է ետ մնում առաջատար ՊՍԺ-ից, որը երեկ նվազագույն հաշվով պարտվել էր «Ռեյմսին»: «Բրեստը» հավաքել է 29 միավոր և գտնվում է 14-րդ հորիզոնականում: