ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերթական անգամ ապացուցում է, որ ինչքան տաղանդավոր ռմբարկու է, նույնքան վատ մարդ է իրականում։ Կարող էր խուսափել «Լիոնի» պաշտպան Դեյան Լովրենի հետ բախումից։ Ավելի կոնկրետ ոչ թե բախումից, այլ խաղակոշիկով մրցակցի գլխին կանգնելուց։ «Լիոնի» նախագահի խոսքերի համաձայն՝ շվեդ հարձակվողն արժանի էր կարմիր քարտի։

«Իբրահիմովիչը հատուկ արեց դա և դա անկասկած կարմիր քարտի արժանի արարք է։ Նա դա հատուկ արեց, ես վստահ եմ դրանում։ Չեմ հանդուրժի նման գործողություններ»,- հայտարարել է Ժան Միշել Օլան։