ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտարարել է, որ ֆրանսիական ակումբը կարող է իրեն թույլ տալ իրականացնել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի տեղափոխությունը: «ՊՍԺ-ն այնպիսի ակումբ է դարձել, որտեղ ամեն ինչ հնարավոր է: Ամեն դեպքում, Ռոնալդուն դեռ պայմանագիր ունի «Ռեալի» հետ: Եթե մենք սկսենք քննարկել տեղափոխության հնարավորությունը, ապա կա ևս 4 և 5 ակումբ, որոնք կարող են պայքարել Ռոնալդուի համար»,-հայտարարել է Լեոնարդոն: Անդրադառնալով «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությանը` բրազիլացին նշել է, որ «նա ոչ մի դեպքում չի լքի իր ներկայիս ակումբը»: