Մեզ համար հեշտ չի լինի, հայտարարել է ֆրանսիական ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն` մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքը, փոխանցում է France Football-ը: ՊՍԺ-ի մրցակիցը «Բարսելոնան» է: «ՊՍԺ-ի համար վատագույն տարբերակը «Բարսելոնան» է: Ոչ միայն այն պատճառով, որ նրանք խոշոր հաշվով հաղթեցին: Պարզապես «Բարսելոնան» մեծագույն ակումբ է: Անկեղծ ասած, ես անձամբ այս վիճակահանությունը մեզ համար մղձավանջային եմ համարում: Բայց ես վստահ եմ, որ մեզ սպասվում է գերազանց ֆուտբոլ: «Բարսելոնան» ամբողջ մրցաշարի ֆավորիտն է, բայց մենք կփորձենք արժանիորեն դիմակայել»,- ասել է Լեոնարդոն: