ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն չի բացառել, որ կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմն իրենց հետ պայմանագիր կստորագրի նաև հաջորդ մրցաշրջանի համար։ Հունվարին 37-ամյա անգլիացին փարիզցիների հետ կնքել է 5-ամսյա պայմանագիր։ Անգլիական ֆուտբոլի վետերանն իր նոր թիմի կազմում արդեն անցկացրել է չորս հանդիպում։ -Դեվիդը կարող է շատ կարևոր ֆուտբոլիստ դառնալ մեր թիմի համար,-Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը,-Մենք նոր-նոր ենք սկսում մեր համագործակցությունը։ Կտեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի ավարտից հետո։ Եթե նա ցանկանա մնալ, ապա կմնա։ Դա կլինի համատեղ որոշում։ Մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք Դեվիդի հետ, նա հավանում է Փարիզը։ Մեր թիմը մեծ հավակնություններ ունի։ Եթե նա ցանկանա, ապա նրա առջև միշտ էլ բաց են դռները։