ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշել է փոխել խաղային համարը, տեղեկացնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը: 31-ամյա հարձակվողը ներկայում կրում է 18 համարի տակ: Այժմ նա ցանկանում է կրել 10 համարի շապիկը, որն ազատ է մնացել թիմի կիսապաշտպան Նենեի հեռանալուց հետո: Իբրան 10 համարի մարզաշապիկ կկարողանա կրել միայն Ֆրանսիայի առաջնությունում, քանի որ եվրագավաթներում արգելվում է մրցաշրջանի ընթացքում փոխել խաղային համարը: