Ֆրանսիական ՊՍԺ-ի ու Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաղթեց այս տարվա Golden Foot մրցանակաբաշխությունում։ Շվեդ ֆուտբոլիստը մրցանակը ստացան լեգենդար Պելեից՝ Մոնակոյում կայացած արարողության ժամանակ։ «Սա մեծ պատիվ է ինձ համար, բայց առանց խաղընկերների ես չէի կարողանա հաղթել մրցանակը», - Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է A Bola-ն։ Ժյուրիի ու լրագրողների քվեարկությունում Իբրահիմովիչը կարողացավ առաջ անցնել Դիդյե Դրոգբայից, Անդրեա Պիրլոյից ու Ռաուլից։ Golden Foot մրցանակը ֆուտբոլիստներին հանձնվում է 2009 թվականից։ Մրցանակի հաղթող են ճանաչվել Ռոբերտո Բաջիոն, Ֆրանչեսկո Տոտտին, Ալեսանդրո Դել Պիերոն, Պավել Նեվդեդը, Անդրեյ Շևչենկոն, բրազիլացիներ Ռոնալդոն, Ռոբերտո Կառլոսն ու Ռոնալդինյոն, ինչպես նաև Ուելսը ներկայացնող Ռայան Գիգզը։