ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է փոխել իրավիճակը և կարող է վերադառնալ Իտալիա, հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը: Շվեդը կարոտում է այն յուրահատուկ մթնոլորտը, որն ստեղծում էին իտալացի երկրպագուներն ու լրագրողները, ինչպես նաև դժգոհ է իր հասցեին՝ ֆրանսիական թերթերի անհիմն քննադատությունից: Բացի այդ, Իբրահիմովիչի ընտանիքն իրեն հարմարավետ չի զգում Փարիզում՝ կարոտելով Միլանը: Վերջերս Զլատանը հայտարարել էր. «ՊՍԺ-ն իմ վերջին ակումբը չէ և «Իտալիան ինձ համար դարձել է երկրորդ տունը»: