Շվեդիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ինքնակամ բաց է թողել «Լիոնի» հետ պատասխանատու հանդիպմանը նախորդած մարզումը։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 16-ին Փարիզում։ Երկրորդ տեղում ընթացող ՊՍԺ-ին առաջատար «Լիոնից» (35 միավոր) բաժանում է երեք միավոր։ Սակայն Զլատան Իբրահիմովիչը դեկտեմբերի 14-ի մարզմանը չի ներկայացել։ Նա մարզասարքերի դահլիճում է եղել։ Իր վարքի վերաբերյալ որեւէ բացատրություն Զլատան Իբրահիմովիչը չի տվել, հաղորդում է L’Equipe-ը։ Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը ՊՍԺ-ի կազմում արդեն դարձել է 17 գոլի հեղինակ։