«Զլատաներ» բառը՝ որպես բայ, ընդգրկվել է շվեդերեն բառարանում: Այդ բառը «հորինել» է Canal+ հեռուստաալիքի մեկնաբանը՝ բնութագրելով ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Շվեդերեն լեզվի խորհրդի հերթական նիստից հետո «զլատաներ» բառը պաշտոնապես ընդգրկվել է բառարանի նոր բառերի բաժնում, տեղեկացնում է sverigesradio.se-ն: Բառարանում որպես նոր բառի բացատրություն նշված է՝ անել ինչ-որ բան ուժի միջոցով, գերակայել: Բառարանում նշված է նաեւ, որ բառն ընդգրկվել է Զլատան Իբրահիմովիչ շնորհիվ, քանի որ նա մեծ ուժ է ներդնում ինչպես ֆուտբոլային խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: