Ֆրանսիայի առաջնության հերթական տուրում ՊՍԺ-ն 3:0 հաշվով պարտության է մատնել «Բրեստին»: Փարիզյան ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ոչ միայն գոլի հեղինակ է դարձել, այլև ուշադրության կենտրոնում է եղել նաև այլ «իրադարձություններով»: Մասնավորապես, տեսախցիկները որսացել են, թե ինչպես է նրա խաղընկեր Էզեկիել Լավեցին գոլը տոնելու ժամանակ «պոկում» Իբրայի քիթը: Շվեդ հարձակվողը քիթը մշտապես հումորի առարկա է դառնում իր մեծության պատճառով, իսկ Լավեցին էլ որոշել էր հենց Զլատանի քթի միջոցով շնորհավորել նրա հաջողությունը: Իբրահիմովիչը խաղի ընթացքում մոտ է եղել նաև «կարիճի» հարվածով գոլի հեղինակ դառնալուն, սակայն նրա փորձը չի ավարտվել դարպասի գրավումով: