ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով երեկ գոլի հեղինակ դարձավ Զագրեբի «Դինամոյի» հետ մրցավեճում (2:0), ընդգծեց, որ նրան չի հետաքրքրում իր նախկին ակումբի, «Միլանի» մրցելույթները։ Հիշեցնենք, շվեդ ֆուտբոլիստը Ֆրանսիա տեղափոխվեց միլանյան թիմից ամռանը։ «Միլանը» կրկին պարտվե՞ց։ Ես չգիտեի այդ մասին, ու դա նրանց խնդիրներն են, - Իբրայի խոսքերն է մեջբերում Tmw-ն, - Իմ թիմի համար սա առաջին տարին է Չեմպիոնների լիգայում, և մեր նպատակը՝ խմբից դուրս գալն է։ Ես լիովին կենտրոնացած եմ այդ նպատակի վրա»։