12 տարի առաջ Ռոբերտո Բաջիոն ու Անդրեա Պիրլոն խաղում էին «Բրեշիայի» կիսապաշտպանության կենտրոնում։ Այն ժամանակ «Բրեշիայի» գլխավոր մարզիչ Կառլո Մացոնեն բավական համարձակ քայլի գնաց՝ Պիրլոյին հետ քաշելով տակտիկական սխեմայում հենակետային կիսապաշտպանների թիկունք։ Ու հենց այդ դիրքում Պիրլոն իր լավագույն խաղերն անցկացրեց։

 Իտալական լրատվամիջոցները պնդում են, որ նույն դասավորվածությունը կօգտագործի նաև Չեզարե Պրանդելին՝ Հայաստանի հավաքականի դեմ մրցավեճում։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ Պիրլոն դեռ հոյակապ ֆուտբոլ է ցուցադրում։ Իսկ ահա Ռոբերտո Բաջիոյին կփոխարինի 19-ամյա կիսապաշտպան Մարկո Վերատին։

«Տրեկվարտիստայի» դիրքը միշտ էլ մեծ հարգանք է ունեցել Իտալիայի հավաքականում, և ՊՍԺ-ի երիտասարդ ֆուտբոլիստի խաղից շատ բան կախված կլինի Հայաստանի ընտրանու հետ մրցավեճում։