Ֆրանսիական L’Equipe կազմել է ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականը: Տարվա հավաքականում բոլորից շատ ներկայացուցիչ ունի «Լիոնը»՝ 3 ֆուտբոլիստ։ Թիմում տեղ է գտել նաեւ առաջնության լավագույն ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը, որը ՊՍԺ-ի կազմում խփել է 18 գնդակ: Դարպասապահ. Ռեմի Վերկուտր («Լիոն»): Պաշտպաններ. Անտոնի Ռեւեյեր («Լիոն»), Օրելեն Շեջու («Լիլ»), Տիագո Սիլվա (ՊՍԺ), Բենուա Տրեմուլինա («Բորդո»): Կիսապաշտպաններ. Ստիդ Մալբրանկ («Լիոն»), Ժերեմի Կլեման («Սենտ Էթյեն»), Ռեմի Կաբելա («Մոնպելյե»), Մաթյե Վալբուենա («Մարսել»), Ռոմեն Ալեսանդրինի («Ռեն»): Հարձակվող. Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ)։