Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն գալիք ամռանը կարող է տեղափոխվել ֆրանսիական «ՊՍԺ», տեղեկացնում է L'Equipe-ը: «ՊՍԺ»-ն շատ հավակնոտ պրոեկտ է: Ինձ շատ է դուր գալիս Ֆրանսիան, այն հիանալի երկիր է»,- ասել է Կոլումբիայի հավաքականի հարձակվողը: Նշենք, որ Ֆալկաոյի տրանսֆերը գնահատվում է 60 միլիոն եվրո: Հարկ է նշել, որ նրա նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում «Չելսին» ու «Ռեալը»: