ՊՍԺ-ի ուրուգվայցի պաշտպան Դիեգո Լուգանոյի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդը պատրաստվում է փոխել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Իտալական ԶԼՄ-ների տվյալներով, 32-ամյա խաղացողը կարող է տեղափոխվել «Նապոլի», սակայն գործակալ Խուան Ֆիգերը հայտնել է, որ ոչ մի բանակցություններ չեն ընթանում իտալական ակումբի հետ: