Ֆրանսիական ՊՍԺ-ի անգլիացի կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը պայմանագիր է կնքել բրիտանական Sky Sports հեռուստաընկերության հետ եւ կլինի «Ապրել հանուն սպորտի» նախագծի գլխավոր գործող դերակատարներից մեկը, հաղորդում է Daily Mail-ը։ Նախագծի մասնակից փորձառու մարզիկները կլինեն սկսնակների ուսուցիչն ու մարզիչը։ Բեքհեմից բացի նախագծին կմասնակցեն նաեւ աթլետիկայի օլիմպիական չեմպիոն Ջեսիկա Էնիսը եւ խճուղային հեծանվավազքի օլիմպիական չեմպիոն, «Տուր դը Ֆրանսի» հաղթող Բրեդլի Ուիգինսը։