Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունից հետո ֆրանսիական ՊՍԺ-ն սկսել կատալոնական «Բարսելոնայի» հետ հանդիպման տոմսերի վաճառքը: Իր հերթին կատալոնական ակումբը վաճառքի է հանել 2300 տոմս իր երկրպագուների համար: Սակայն անհրաժեշտության դեպքում «Բարսելոնան» կավելացնի տոմսերի քանակը, գրում է France Football-ը: Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի՝ ՊՍԺ – «Բարսելոնա» խաղը կկայանա ապրիլի 2-ին Փարիզում: Ապրիլի 10-ին Բարսելոնայում տեղի կունենա պատասխան հանդիպումը: