«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ առաջին հանդիպումը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն: Աղբյուրի համաձայն` Չավին դեռևս չի ապաքինվել աջ ոտքի վնասվածքից: Նշենք, որ Չավին բաց թողեց 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ֆինլանդիայի և Ֆրանսիայի հետ հանդիպումները: Հիշեցնենք, որ ՊՍԺ - Բարսելոնա խաղը կկայանա ապրիլի 2-ին` Երևանի ժամանակով 23:45-ին: