37-ամյա Բեքհեմը, ով հանդիսանում էր ազատ գործակալ, այսօր' հունվարի 31-ին, բուժզննումից հետո պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ: Անգլիայի հավաքականի նախկին ավագը կմնա ֆրանսիական ակումբում առաջիկա հինգ ամիսը: Ընդ որում, ֆուտբոլիստի կինը' Վիկտորիա Բեքհեմը, այս ընթացքում մնալու է Անգլիայում, քանի որ նրանց երեխաները այնտեղ դպրոց են հաճախում: