12:53 
ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՊՍԺ-Ն ՌՈՆԱԼԴՈՒԻ ԴԻՄԱՑ 94 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
 Որոշ եվրոպական ակումբներ շարունակում են պայքարել «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Մասնավորապես, նշվում է, «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍԺ-ի անունները:
Համաձայն աղբյուրի տեղեկությունների, մանչեսթերցիների ղեկավարությունը Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի համար պատրաստ է առաջարկել 77 միլիոն եվրո, ինչպես նաև թիմի ֆուտբոլիստներից մեկին: Հնարավոր է այդ ֆուտբոլիստը լինի Ռոնալդուի հայրենակից Նանին, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո:
Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա փարիզյան ակումբը պատրաստ է Ռոնալդուի համար վճարել 94 միլիոն եվրո:
		
	
 
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 




