Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Կարլո Անչելոտիի օգնականներից մեկը՝ 38-ամյա Նիք Բրոուդը, ավթովթարի է ենթարկվել։ Նրա վիճակը ծանր էր։ Ավելի ուշ նա մահացել է, քանի որ վնասվածքները համատեղելի չէին կյանքի հետ։ Այս մասին հաղորդում է Sports.ru-ն՝ հղում կատարելով Le Parisien-ին։ ՊՍԺ-ի ղեկավրությունը դիմել էր Ֆրանսիայի Լիգա1-ի ղեկավարությանը՝ խնդրելով տեղափոխել «Բորդոյի» հետ 20-րդ տուրի հանդիպման ժամկետը։ Սակայն Լիգա 1-ի ղեկավարությունը հրաժարվեց տեղափոխել խաղը։ Տեղեկացնենք, որ խաղը կայանալու է հունվարի 20-ին։