Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարող է հայտնվել փարիզյան ակումբում։ «Դա չի համապատասխանում իրականությանը։ Նա շատ լավ ֆուտբոլիստ է, բայց ես չեմ տեսնում այն դիրքը մեր թիմում, որը մենք կարող էինք նրան տրամադրել։ Ես չափից ավելի շատ ֆուտբոլիստներ ունեմ այդ դիրքի համար, որպեսզի ևս մեկին էլ վերցնենք», - Անչելոտիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։