«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ իր թիմը պատրաստ է չորեքշաբթի օրը կայանալիք «Բարսելոնայի» հետ հանդիպմանը: «Թիմը պատրաստ է: Ես կարող եմ ընտրել միայն 11 ֆուտբոլիստի, ովքեր խաղադաշտ դուրս կգան մեկնարկային կազմում, բայց բոլորը պատրաստ են: Մենք պատրաստ են խաղադաշտում անենք առավելագույնը: Բոլորը գիտեն, որ «Բարսելոնայի» հետ հանդիպումը մարտահրավեր կլինի մեզ համար: Ծանր հանդիպում է լինելու»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Football-Espana.net կայքը: