«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, Ֆրանսիայի Ա լիգայի առաջնության' «Լիլի» հետ խաղի նախաշեմին, նշել է, որ իր թիմին սպասվում է ծանր փորձություն: Այդ մասին հայտնում է «Championat.com»-ը:

«Ես քաջատեղյակ եմ «Լիլի» դավանած խաղաոճին: Իմ սաները պետք է հասկանան, որ իրենց համար հեշտ չի լինելու: Յուրաքանչյուր խաղ փորձություն է մեզ համար:

Առջևում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆն է, իսկ դա նշանակում է, որ մենք շատ էներգիա ենք վատնելու այդ մրցավեճերում: Մենք չենք կարող մեզ թույլ տալ միավորներ կորցնել: Հենց այդ պատճառով էլ պետք է հաղթենք «Լիլին»,-նկատել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ ներկայումս փարիզյան ակումբը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը' առաջատար «Լիոնից» ետ մնալով 3 միավորով: