«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, «Լիոնի» հետ խաղից հետո (1:0), գովաբանել է իր թիմի պաշտպանական գործողությունները, ինչպես նաև նշել, որ իրենք գրեթե անթերի անցկացրեցին հանդիպման երկրորդ կեսում: ««ՊՍԺ»-ի համար վերջին շրջանն այնքան էլ հեշտ չէր, սակայն թիմը կարողացավ ճիշտ ժամանակին սթափվել,- մեջբերում է Անչելոտիի խոսքերը՝ L'Equipe-ը,- Շատ հավաք էինք գործում, քանի որ հարձակման խմբի ֆուտբոլիստները լավ էին գործում նաև պաշտպանությունում: «ՊՍԺ»-ի կատարմամբ երկրորդ խաղակեսը մոտ էր իդեալականին: «Լիոնը» չեէ հանձնվում, սակայն մեր պաշտպանությունը հուսալի խաղաց»: