«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Առաջին լիգայի շրջանակներում, «Մարսելի» հետ երեկ կայացած հանդիպման մասին, որն ավարտվել է մարտական ոչ-ոքի արդյունքով (2:2):

«Վատ չէինք խաղում և ես գտնում եմ, որ ոչ-ոքին արդարացի արդյունք է: «Մարսելը» շատ լավ սկսեց հանդիպումը, սակայն մենք կարողացանք պատասխանել: Առանցքային հանդիսացավ մրցակցի վերջին գոլը: Եթե Զլատանի գոլից հետո մենք կարողանայինք վերահսկել հանդիպման ընթացքը, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ: Զլատանը հիանալի էր ստանդարտների ժամանակ, սակայն հնարավորություններ ունեին նաև Գամեյրոն ու Պաստորեն:

Կարծում եմ, որ մենք ճիշտ ենք օգտագործում Իբրահիմովիչի որակները: Նա խփում է և դա հիանալի է: Ասում են, թե նա հոգնե՞լ է: Կարող է պատահել, սակայն նույնիսկ 80% պատրաստ լինելով, նա այնուամենայնիվ բավական լավն է:

«Մարսելը» ուժեղ ու փորձառու թիմ է, սակայն ես կարծում եմ, որ «Լիոնը» նույնպես կպայքարի չեմպիոնության համար: «Լիլը» նույնպես լավ թիմ ունի: Իսկ մենք դեռևս միայն երկրորդն են»,- ասել է Անչելոտին: