Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գնահատել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիին ձեռք բերելու հնարավորությունը։ «Ներկայումս մենք չունենք խնդիրներ հարձակման գծում։ Ու նման խնդիր մենք դեռ երկար չենք ունենա։ Չեմ կարծում, թե մեզ անհրաժեշտ է Բալոտելին։ Այո, նա լավ ֆուտբոլիստ է ու կարող էր լավ համագործակցել Իբրահիմովիչի հետ։ Բայց մենք ունենք Լավեցի, Գամեյրո ու Մենեզ, ովքեր կարող են շատ լավ խաղալ երկրորդ հարձակվողի դիրքում», – ասել է Անչելոտին։