19:50
ԿԱՌԼՈ ԱՆՉԵԼՈՏՏԻՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԴԵ ՌՈՍՍԻԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հաստատել է, որ ցանկանում է իր թիմ կազմում տեսնել «Ռոմայի» 29-ամյա ֆուտբլիստ Դանիելե դե Ռոսսիին:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանը Դե Ռոսսիին դուրս էր թողել «Ատալանտայի» դեմ վերջին խաղից և Անչելոտտին հավատում է, որ Լիգա 1-ի աճող հեղինակությունը գրավիչ կլինի իտալացի ֆուտբոլիստի համար և նա կտեղափոխվի Ֆրանսիա:
«Կարծում եմ, որ դե Ռոսսին մեծ ֆուտբոլիստ է: Ես զարմացած էի, որ նա չէր խաղում, բայց կարծում եմ, որ դա միայն ժամանակավոր որոշում է,- ասել է Անչելոտտին Ռադիո Մոնտե Կառլոյի հետ զրույցում:
«Նա մեծ կիսապաշտպան է և նորմալ է, որ ասոցացվում է ՊՍԺ տեղափոխվելու հետ, քանի որ մենք այն քիչ թիմերից ենք, որը պատրաստ է մեծ գումարներ ծախսել շուկայում, բայց շուկան այժմ փակ է: Մենք միայն կարող նեք խոսել հունվարին:
Անչելոտտին ասել է, որ իրեն չի անհանստացնում այն խոսակցությունները, որ դե Ռոսսին խնդիրներ ունի իր վարքի հետ կապված և կարծում է, որ «Ռոմայի» կիսապաշտպանն իսկական պրոֆեսիոնալ է:
«Վատ վա՞րք: Նա իսկական պրոֆեսիոնալ է», – ասել է նա:
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ